Կարևոր հանդիպումներ. Տոյվո Կլաարը մեկնել է Բաքու

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ մեկնում է Ադրբեջան: «Այժմ լքում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումների համար», – գրել է ԵՄ պաշտոնյան թվիթերյան իր էջում։ Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ ժամանել էր Երևան, ապա Բաքու` սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսայից անմիջապես հետո։